Artsakhpress

Քաղաքական

Սահմանադրության նոր նախագիծը ե՞րբ կդրվի համաժողովրդական հանրաքվեի. բացառիկ հարցազրույց Աշոտ Ղուլյանի հետ

Նոյեմբերի 18-ին և 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նոր նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները:

Սահմանադրության նոր նախագիծը ե՞րբ կդրվի համաժողովրդական հանրաքվեի. բացառիկ հարցազրույց Աշոտ Ղուլյանի հետ

Սահմանադրության նոր նախագիծը ե՞րբ կդրվի համաժողովրդական հանրաքվեի. բացառիկ հարցազրույց Աշոտ Ղուլյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ի՞նչ հարցեր ու առաջարկություններ են եղել հանրության կողմից, ե՞րբ է նախատեսվում համաժողովրդական հանրաքվեի դնել Սահմանադրության նոր նախագիծը: Այս և այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

- Պարոն Ղուլյան, ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հասցրել է արդյո՞ք նախատեսված ժամկետում ավարտել սահմանադրական նախագծի բարեփոխումների հանրային քննարկումների փուլը:

- Մասնագիտական հանձնաժողովը սահմանված ժամանակացույցով անց է կացրել բոլոր նախատեսված հանդիպումները և, այս օրերին մենք ամփոփում ենք հանրային քննարկումների արդյունքները: Սակայն, նորից շեշտենք, որ հանրային քննարկումների այս փուլի ավարտն ամենևին չի նշանակում, որ Սահմանադրության նախագծի աշխատանքային տարբերակին անդրադառնալու հնարավորություն չունենք. հակառակը, կարելի է ասել, որ պաշտոնական ներկայացումից հետո հանձնաժողովը բազմաթիվ առաջարկություններ է ստացել, այս պահին էլ շարունակում է ստանալ:

Սահմանադրության նախագիծը նոյեմբերի 20-ին ներկայացվել է Հանրապետության Նախագահին: Վստահ եմ, որ ինչպես Սահմանադրության հայեցակարգի ներկայացման դեպքում, այնպես էլ հիմա, նախագահի նախաձեռնությամբ սպասվում են լրացուցիչ քննարկումներ և հանդիպումներ, ինչը թույլ կտա ընդլայնել հանրային քննարկումներում ներգրավված հասարակական շրջանակների և խմբերի շարքը: Ակնկալում ենք, որ այդ քննարկումներից ևս կունենանք առաջարկություններ, ինչը մեզ համար կարևոր է՝ ներկայացված նախագծի հանդեպ հանրության վերաբերմունքը ճիշտ գնահատելու համար:


- Հետաքրքիր է իմանալ, ըստ Ձեզ, ինչպիսի՞նն է եղել հանրության արձագանքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ի՞նչ են ցույց տվել մարդկանց հետ հանդիպումները, հիմնականում ո՞ր հոդվածներն են մեծ ուշադրության արժանացել:

- Միանշանակ կարելի է փաստել, որ մեր հանրության գերակշիռ մասը ակնհայտ հետաքրքրված է ներկայացված Սահմանադրության նախագծով: Ինչ վերաբերում է կոնկրետ հոդվածների հանդեպ ցուցաբերած ուշադրությանը, ապա դրանք ավելի շատ կապված են հանրային այս կամ այն խմբերի նախապատվությունների ու հակումների հետ: Մեր հասարակության մեծ մասին ավելի շատ հետաքրքրում են Արցախի ապագային միտված թեմաները, մասնավորոպես պետական և հանրային իշխանությունների իրավազորության սահմաններին, երկրի անվանմանը, իշխանության թևերի միջև հակակշիռների առկայությանը, անցումային շրջանի իրավակարգավորումներին և այլն: Ստացված առաջարկությունները վերաբերում են նախագծի բոլոր գլուխներին: Փաստորեն, կարող ենք նշել, որ առաջինից մինչև վերջին հոդվածը, հանրային և քաղաքական շրջանակների կողմից արժանացել են մանրակրկիտ վերլուծության:

Այս փուլում պակաս կարևոր չէ Սահմանադրության նախագծով առաջարկվող մեխանիզմների հնարավոր ռիսկերը, որոնք մենք պարտավոր ենք գնահատել և անհրաժեշտ հետևություններ անել: Հանձնաժողովը շարունակելու է հավաքագրել տարբեր գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել նախագծի քննարկման հաջորդ փուլերի համար:

- Պարոն Ղուլյան, իսկ ընդհանուր առմամբ հանրային քննարկումների արդյունքում սահմանադրական նախագծի վերաբերյալ քանի՞ առաջարկ է ստացվել:

- Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մինչ այս պահը ստացել է ավելի քան 150 առաջարկություն, որի գրեթե կեսը մեր հանդիպումների ժամանակ առաջադրվել է բանավոր հարցերի տեսքով: Բոլոր առաջարկություններն ու հետաքրքիր գաղափարները, հանձնաժողովն այս պահին փորձում է խմբավորել, վերլուծել և առանձնացնել ընդունելի տարբերակները:


- Լրամշակվելու արդյունքում ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել, նախագծում ավելացել կամ հանվե՞լ են հոդվածներ:

- Այս պահին ավելացված հոդվածներ չունենք, սակայն եղած հոդվածներում փոփոխությունների համար արդեն ունենք որոշ գաղափարներ, որոնց մի մասը մուտքագրվել է: Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է:

- Հանրությանը հետաքրքիր է նաև, թե Սահմանադրության նոր նախագիծը երբ է հանրաքվեի դրվելու: Այս առումով կարո՞ղ եք գոնե մոտավոր ժամկետ նշել:

- Քանի որ հանրապետության նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների գործընթացն արհեստականորեն չարագացնելու խնդիր է դրված, այս պահին ճիշտ չէ որևէ կոնկրետ ժամկետ նշելը: Կարելի է ենթադրել, որ դեկտեմբերի կեսերին Նախագահը Սահմանադրության նախագիծը կուղարկի Ազգային ժողով: Խորհրդարանը, կանոնակարգի համաձայն, նախագծի քննարկումը կարող է կազմակերպել մի քանի փուլերով. առաջին փուլում Սահմանադրության նախագծի քննարկումը ընդմիջվում է, որպեսզի պատգամավորները, խմբակցությունները կարողանան առաջարկություններ ներկայացնել հաջորդ քննարկումների համար: Կարծում եմ՝ հունվարին քննարկումների ընթացքը ցույց է տալու, թե ինչ ժամկետներ կարելի է նախանշել լրամշակված նախագիծը համաժողովրդական հանրաքվեի դնելու համար:

Այս պահին առկա են բոլոր նախադրյալները, անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելով, 2017 թվականի առաջին եռամսյակում Սահմանադրության նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու համար:

Հարցազրույցը վարեց Վեհանուշ Հովսեփյանը


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search