ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 28-ին, կազմել է 479.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.32 դրամով:
Դոլարն ու եվրոն շարունակում են վերելքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 510.37 դրամ (աճել է 2.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 596.63 դրամ (նվազել է 0.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.39 դրամ (նվազել է 0,05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 253.95 դրամ, ոսկի՝ 18,318.32 դրամ, պլատին՝ 13,973.56 դրամ։
Նոյեմբերի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։