Կանադայի Վինձոր քաղաքում կկայանա լողի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 3 հայ լողորդներ` Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Երեք հայ լողորդներ պատրաստվում են աշխարհի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կանադայում հանդես կգան Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Վահան Մխիթարյանը (50, 100 մ. ազատ ոճ ու 50 մ. բաթերֆլայ), Վլադիմիր Մամիկոնյանը (50 և 100 մ. ազատ ոճ) և Անի Պողոսյանը (50 և 100 մ. ազատ ոճ), փոխանցում է Panorama.am-ը:
Աշխարհի առաջնության մեկնարկը կտրվի դեկտեմբերի 6-ին: Այն կավարտվի դեկտեմբերի 11-ին, որին կհետևի պարգևատրությունը: