Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն այսօր աճ են արձանագրել:
Նավթի համաշխարհային գներն աճել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,55 %-ով՝ հասնելով 45,48 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարի ֆյուչերսներն էլ աճել են 0,95%-ով՝ հասնելով բարելի համար 46,82 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: