ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում զերծ մնալ Արցախում իրավիճակի մասին ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը կոչ է անում զերծ մնալ Արցախում իրավիճակի մասին չստուգված տեղեկությունների հրապարակումից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «ԼՂՀ ՊԲ-ի լրատվական ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացնում է սահամանային իրավիճակի, հակառակորդի կրակոցների քանակի և տեսակների մասին: Տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումները հստակ վերահսկում են իրավիճակը: Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից»: