Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանն այսօր հրավիրված քննարկմանը միացել էր տեսազանգի միջոցով:
Սփյուռքահայությունը բավականին անջատված է Հայաստանի իրադարձություններից. Սերժ Թանկյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հարցին, թե Սփյուռքի և Հայաստանի հայտնի հայերի կողմից սեպտեմբերի 21-ին սկսած «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը ինչո՞ւ է, ըստ նրա, միացել ընդամենը 4400 քաղաքացի, պատասխանեց, որ նախ իրենց համար կարևոր է եղել հայ լինելու հանգամանքը, ինչը փոքրացնում է թիվը:
«Հետո շատ կարևոր է նշել, որ սփյուռքահայությունը բավական ձևով անջատված է Հայաստանի իրադարձություններից՝ քաղաքական լինի, սոցիալական լինի, թե տնտեսական»,-ասաց նա և նշեց, թե այս փորձը կարևոր էր իրենց համար՝ հասկանալու, որ սփյուռքահայությունը Հայաստանից ավելի շատ է անջատված, քան պատկերացնում էին:
Նա նշեց, որ նրանք, ովքեր քաղաքական հարցերով են զբաղված, միանում են ստորագրահավաքին, իսկ մյուսները, որոնք քաղաքական մարդիկ չեն, կապված չեն ՀՀ-ի հետ, չեն միանում ստորագրահավաքին: