Artsakhpress

Քաղաքական

Անհասցե, անատամ, հին հայտարարություններն էին․ Թևան Պողոսյանը ԵԱՀԿ խորհրդի նիստի մասին

ՀՀ պատգամավոր Թևան Պողոսյանը, վերլուծելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում ԼՂ հիմնախնդրին վերաբերող հայտարարություններն ու զրույցները, նշեց, որ դրանք որևէ փոփոխություն կարգավորման գործընթացում չբերեցին:

Անհասցե, անատամ, հին հայտարարություններն էին․ Թևան Պողոսյանը ԵԱՀԿ խորհրդի նիստի մասին

Անհասցե, անատամ, հին հայտարարություններն էին․ Թևան Պողոսյանը ԵԱՀԿ խորհրդի նիստի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գործընթացը, որը ԵԱՀԿ-ում փորձում են առաջ տանել, մնացել է նույն մակարդակի վրա․ առանց հասցե, առանց մեղավորի անունը տալու, անատամ, հին հայտարարություններն էին: Միակը, որ ձևակերպումներում ավելի սուր էր ընկալվում, Ջոն Քերին էր, ով ասաց հետևյալը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի անվտանգության վրա»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Թևան Պողոսյանը նկատեց, որ մնացած հայտարարությունները, պետք է հարգել պայմանավորվածությունները, հրադադարի պահպանման ռեժիմը, շատուշատ ասվել է, լսվել է արդենվաղուցվանից: Նա նշեց նաև, որ բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն է խոչընդոտում շփման գծում վերահսկման մեխանիզմների ներդրմանը:

Թևան Պողոսյանը ուշադրություն հրավիրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության ևս մեկ դետալի վրա: «Միակ տարբերությունը մնացած ժամանակների հայտարարություններից այն է, որ առաջինը շեշտադրվեց ուժի չկիրառումը, հետո նոր մնացած սկզբունքները: Եթե նախկինում խոսում էին տարածքային ամբողջականությունից, հիմա շեշտադրեցին ուժի չկիրառման անհրաժեշտության մասին: Հիշարժան է նաև հայտարարության այն հատվածը, որտեղ նշված էր, որ եթե լարվածություն եղավ, ապա կողմերն են պատասխանատուները: Հասկանալի է՝ ով է լարվածությունը ստեղծում և հասկանալի է, թե ինչու են այդպիսի շեշտադրումով հայտարարում»,- ասաց նա:

ԱԺ պատգամավորը միջնորդների անհասցե հայտարարությունները և անարդարացիորեն հավասարակշռություն պահելը պատճառաբանում է նրանով, որ վախենում են այն փաստից, որ հիմնախնդիրը չունի լուծում: «Վախենում են, որ որևէ երկրի քաղաքականության մեջ չկա ճնշում գործադրելու ցանկություն, վախենում են, որ տարբեր երկրներ ունեն շահեր և իրենց համար այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  լուծումն առաջնային դաշտում չէ, խնդիրներն աշխարհում ավելի ու ավելի շատ են»,- ասաց Թևան Պողոսյանը: 

Պատգամավորը միջնորդների անվճռական քաղաքականությունը պայմանավորում է նաև փոփոխվող համանախագահների ու ըստ դրա, նրանց գործունեության հանդարտությամբ: «Օրինակ՝ Ուորլիքը հեռանում է, դեռ նոր համանախագահ չկա, ԱՄՆ վարչակազմն էլ փոխվում է և իրենք չեն համարձակվի նոր մոտեցումներ բերել: Դրա համար նրանք փորձում են ինչ-որ ձևով ներկայացնել, որ կարևորում են այդ խնդիրները, փորձում են լուծել, բայց իրականում իրավիճակն այն է, ինչ որ կա»,- ասաց նա:

Թևան Պողոսյանը նշեց, որ այս իրավիճակում «մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է ինքներս անենք»: Նա նշեց, որ տարբեր հանդիպումներում և բանակցություններում ԼՂ հիմնախնդրին վերաբերող մեր խոսքերը պարզապես հանրային հայտարարությունների բառակապակցություններ են, որոնցով ներկայանում ենք, թե համահունչ քայլում ենք  աշխարհի հետ: 

«Բայց մեր խնդիրները միայն այդ դաշտի մեջ չեն»,- ասաց Թևան Պողոսյանն ավելացնելով, որ մենք պետք է աշխատենք երկիրը զարգացնելու ուղղությամբ: Նա նշեց, որ գուցե ապագայում՝ 100 տարի հետո, Ադրբեջանի նոր սերունդը հասկանա, որ ԼՂ հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցությունն է:

«Պետք է հասկանանք, որ երկար ճանապարհ ունենք դեռ անցնելու ու պետք է ամուր ձևով քայլենք, իսկ դրա համար պետք է երկրի տնտեսությանը, ժողովրդավարական ինստիտուտներին զարկ տանք, ձևավորենք հասարակություն, որը, գիտակցելով այդ տեսլականը կկերտի իր ճանապարհը: Խնդրի լուծման այլ տարբերակ չի լինելու»,- ասաց նա՝ մատնանշելով, որ մենք անընդհատ չպետք է սպասենք ԵԱՀԿ-ում ինչ փաստաթղթեր են ընդունվում, եթե հստակ գիտենք, որ այդ փաստաթղթերից և ոչ մեկի նկատմամբ Ադրբեջանի նախագահը չունի և չի ունենալու հարգանք և ապավինելու ուժային մեխանիզմներին: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search