Artsakhpress

Հասարակական

«Գրական տապանն» ավարտել է նավարկությունը

Ավարտվել է սեպտեմբերի 18-ին մեկնարկած «Գրական տապան» միջազգային փառատոնը: Տասնօրյա նավարկությունը աշխարհի 11 երկրներ ներկայացնող գրողների համար դարձել էր Հայաստանը ճանաչելու լավագույն առիթը:

«Գրական տապանն» ավարտել է նավարկությունը

«Գրական տապանն» ավարտել է նավարկությունը

Ավարտվել է սեպտեմբերի 18-ին մեկնարկած «Գրական տապան» միջազգային փառատոնը: Տասնօրյա նավարկությունը աշխարհի 11 երկրներ ներկայացնող գրողների համար դարձել էր Հայաստանը ճանաչելու լավագույն առիթը:

Ինչպես հաղորդում է  «Արցախպրես»-ը,փառատոնի մասնակիցներն այս ընթացքում եղել են Հայաստանի գեղատեսիլ վայրերում, այցելել մշակութային օջախներ, հանդիպել հայ ուսանողների և ընթերցողների հետ: Այս մասին հայտնում են «Գրական տապան»  փառատոնից:

Տապանի հնաբնակներից Կլաուդիո Պոցանին, ով ներկայացնում է Իտալիան, Հայաստանում տոնել է ծննդյան օրն ու, ինչպես ինքն է ասում՝ «անկախությունը»:

«Ես ու Հայաստանն իրար գտանք միաժամանակ: Ես սիրեցի ձեր երկիրը, այն յուրահատուկ է: Շատ ուրախ եմ, որ հենց այստեղ նշեցի ծննդյանս օրը՝ անկախությունս, անկախ երկրում, ընթերցողների հետ հանդիպման ընթացքում»,- պատմել է Պոցցանին:

Այս տարի, ի դեպ, Կլաուդիո Պոցցանին և Մոլդովան ներկայացնող Վիկա Չեմբարցեվան Մշակույթի նախարարության կողմից արժանացել են «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի՝ «Գրական տապան» միջազգային փառատոնի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

«Գրական տապան» փառատոնի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն հնարավորություն է տալիս հայաստանյան բուհերի ուսանողներին շփվել արտասահմանցի գրողների հետ, ծանոթանալ նրանց գրականությանն ու ժամանակակից արվեստին:

Այս տարի բուհերի ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու հանրահայտ բրիտանացի գրող Մեգ Ռոսոֆի, իտալացի Կլաուդիո Պոցցանիի և Ռուսաստանը ներկայացնող Ալիսա Գանիևայի հետ: Իսկ փառատոնի վերջին օրերին հայ ընթերցողների հետ հանդիպել է լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկին, ով «Գրական տապան» փառատոնին մասնակցում է արդեն երկրորդ անգամ: Այս տարի նա տապանի շրջանակներում առանձնահատուկ ծրագիր ունի. Հայաստանում հրատարակվել է Վիշնևսկու նոր՝ «Գրանդ» վեպը՝ հայերեն թարգմանությամբ:

Փառատոնի փակման միջոցառումներից սիմվոլիկ էր տապանի մասնակիցների այցը Կոմիտասի անվան պանթեոն: Կոմիտաս վարդապետի հիշատակը հարգելուց հետո, հայ և արտասահմանցի գրողները միացան նաև համաշխարհային յուրօրինակ մի ակցիայի՝ «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության»:

«Գրական տապան» փառատոնի ավանդույթների համաձայն՝ այս տարի ևս ընտրվել է տապանի առաջնորդ՝ Նոյը: Այս տարի տապանի Նոյն էր Դանիան ներկայացնող Քեյթ Ռոյսթերը, ով բոլորին հմայել էր իր իմաստնությամբ և բարությամբ: Նա նաև «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը» գրքի հեղինակն է, որը պատմում է Հայոց ցեղասպանության ու վերապրածների վկայությունների մասին:

Այս 10 օրերի ընթացքում փառատոնի մասնակիցները եղել են ոչ միայն Հայաստանի մարզերում, այլև՝ Արցախում: 5-օրյա ճամփորդության ընթացքում արտասահմանցի հյուրերը եղան Շուշիում, Տիգրանակերտում, Գանձասարում և մի շարք այլ վայրերում, մասնակցել են միջոցառումների ու հանդիպել արցախցի ընթերցողների հետ: Հայաստանից և Արցախից ստացած տպավորությունները հայտնի գրողները կներկայացնեն իրենց ստեղծագործություններում, որոնք մյուս տարվա ընթացքում կհրատարակվեն ամենամյա ժողովածուի կազմում:

Հիշեցնենք, որ «Գրական տապան» փառատոնն այս տարի անցկացվում էր արդեն 5-րդ անգամ: Միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search