Facebook-ի օգտատերերին հասանելի է դարձել նոր՝ ինքնաոչնչացվող պատմությունների My Day(«Իմ օրը») ֆունկցիան, գրում է TJ-ն:
Facebook-ը գործարկում է ինքնաոչնչացվող պատմությունների ֆունկցիան Messenger-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: My Day-ը նման է Instagram եւ Snapchat-ի նմանատիպ ֆունկցիաներին, որոնց միջոցով օգտատերը կարող է կիսվել նկարներով եւվիդեոներով՝ ներկայացնելով դրանք որպես պատմություն: Այդ պատմությունները հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում:
My Day-ը ավելի շատ գործիքներ ունի բովանդակության հետ աշխատանքի համար: Մասնավորապես, լուսանկարների եւ վիդեոների վրա կարելի է «կպցնել» տարբեր սթիկերներ, այդ թվում գեներացնել գրառման համապատասխան սթիքերներ: Ֆունկցիայի մեջ ծրագրավորողներն ավելացրել են նաեւ Prisma ծրագրով լուսանկարների խմբագրման հնարավորություն:
Հետաքրքիրն այն է, որ Facebook-ի պաշտոնական հաղորդագրության մեջ My Day ֆունկցիայի մասին դեռ ինֆորմացիա չկա: Հավանական է, որ ֆունկցիաան աստիճանաբար հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար:
My Day ֆունկցիային փորձարկումը սկսվել է դեռ սեպտեմբերից Լեհաստանում: