Հռոմի Ֆրանցիսկոս Պապը իր 80-ամյա հոբելյանի կապակցությամբ անօթևանների է նախաճաշի հրավիրել ու նախաճաշել է նրանց հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նախաճաշել է անօթևանների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Twitter-ի իր միկրոբլոգում այդ մասին տեղեկացրել է Վատիկանի մամուլի խոսնակ Գրեգ Բյորքը:
«RT»-ի փոխանցմամբ, նախաճաշին ներկա են եղել 8 անօթևաններ: Միջացառումը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի առավոտյան Սուրբ Մարֆայի տանը, որտեղ տեղակայված են Հռոմի Պապի սենյակները:
Նշվում է, որ Կաթոլիկական եկեղեցու առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը այսօր նշում է իր 80-ամյակը: