Artsakhpress

Քաղաքական

Արտակ Բեգլարյան. «5.5 մլրդ դրամի գերակշիռ մասն արդեն ուղղվել է բանակին»

ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարի միջոցների եւ դրանց ծախսման մասին Մեդիամաքսը զրուցել է Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի հետ:

Արտակ Բեգլարյան. «5.5 մլրդ դրամի գերակշիռ մասն արդեն ուղղվել է բանակին»

Արտակ Բեգլարյան. «5.5 մլրդ դրամի գերակշիռ մասն արդեն ուղղվել է բանակին»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Մեդիամաքսի հարցազրույցը ներկայացնում ենք  ստորև.

«Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ԼՂՀ կառավարության կողմից բացվեց հատուկ հաշվեհամար, որի նպատակն էր մեկ վայրում հավաքել բարեգործական նպատակով Արցախ եկող գումարը: 

Դեկտեմբերի 12-ի դրությամբ հաշվեհամարին փոխանցվել է 5 մլրդ 473 մլն 401 հազար ՀՀ դրամ, որից 47.2 տոկոսը՝ ՀՀ-ից, 9.5 տոկոսը՝ Արցախից, 26.0 տոկոսը՝ ՌԴ-ից եւ 2.1 տոկոսը՝ ԱՄՆ-ից, մնացածըˋ այլ պետություններից: 


- Նախ կցանկանայի խոսենք ԱՄՆ-ից ստացած միջոցների մասին, որոնք կազմել են ողջ ծավալի ընդամենը 2.1 տոկոսը: 

- Հակված չեմ մտածելու, որ ԱՄՆ-ում հայկական համայնքը չի ցավում Արցախի համար, այլապեսˋ ամենամյա հեռուստամարաթոնին նրանք միլիոնավոր դոլարներ չէին հավաքագրի: Ի սկզբանե հայտարարվել էր, որ հավաքագրված միջոցներն օգտագործվելու են Արցախի պաշտպանության համակարգի բարելավման նպատակով: Կարծում եմˋ  ԱՄՆ-ից գրանցված պասիվությունը որոշ չափով պայմանավորված է այն մտավախությամբ, թե այս հիմնադրամին գումար փոխանցելը կդիտվի ոչ թե որպես բարեգործություն, այլ՝ ռազմական օգնություն, ինչը, միգուցե, կարող է խնդրահարույց լինել ԱՄՆ-ում:   

- Ապրիլին Արցախի վարչապետը նշել էր, որ հավաքված գումարն ուղղվելու է բացառապես պաշտպանության համակարգի ամրապնդմանը: Արդյո՞ք այս մոտեցումը փոխվել է եւ կա՞ն այլ ծրագրեր, որոնց ուղղվել կամ ուղղվելու են միջոցները:

- Հավաքագրված գումարի գերակշիռ մասն արդեն իսկ ծախսվել է բանակի մարտունակության բարձրացման նպատակով՝ որպես հավելյալ օժանդակություն Պաշտպանության բանակին: Ձեռք են բերվել ռազմական նշանակության տեխնիկա եւ սարքավորումներ, այդ թվում՝ գիշերային ու ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, կատարվել է ինժեներական եւ ենթակառուցվածքների ամրացման հսկայական աշխատանք՝ ներառյալ ճանապարհների ու խրամուղիների բարեկարգում ու կառուցում: 

Հատկացումներ ենք արել նաեւ կամավորների ընտանիքներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լարված իրավիճակում ընտանիքի կերակրող ձեռքը թողել է իր տունն ու կանգնել սահմանին: Յուրաքանչյուր ինքնազբաղված կամավորի տրամադրել ենք փոխհատուցում՝ օրական մոտ 5 հազար ՀՀ դրամի չափով:

Վարչապետի ներկայացրած մոտեցումը փոփոխության չի ենթարկվել, մինչ օրս հավաքագրված գումարը ուղղել եւ շարունակելու ենք ուղղել Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանը:
Ծախսերի մանրամասն հաշվետվությունը կամփոփենք ու կներկայացնենք հունվարին՝ ֆինանսական տարին ավարտելուց հետո: 

- Ի՞նչ ակտիվությամբ է կատարվում հանգանակությունը: Ապրիլին հաջորդող հարաբերական անդորրը «ստիպե՞լ է» բարերարներին մոռացության տալ հաշվեհամարը:

- Նշված գումարի հիմնական մասը հավաքվել է ապրիլ եւ մայիս ամիսներին: Օգոստոսից սկսած գրեթե մոռացել են ֆոնդի մասին: Կարծում եմˋ պասիվության հիմնական պատճառը հարաբերական անդորրը կարող է լինել:

- Ապրիլյան պատերազմի հետեւանքով Արցախի տնտեսությունն ու որոշ բնակավայրեր զգալի վնասներ կրեցին: Դրամական արտահայտությամբ որքա՞ն է կազմում այդ վնասի ծավալն ու ո՞ր մասն է վերականգնվել:

- Ապրիլյան պատերազմի ուղղակի վնասը մի քանի միլիարդ դրամ է կազմումˋ ընդգրկելով ենթակառուցվածքներ, տնտեսական նշանակության օբյեկտներ, տներ եւ քաղաքացիների մասնավոր գույք: Առաջնահերթ վերականգնման աշխատանքները կատարվել են մի քանի շաբաթվա ընթացքում: 

Ինչ վերաբերում է բնակավայրերի ու տների կրած վնասինˋ Մարտակերտում հիմնական մասը վերացվել է, մի մասի ուղղությամբ դեռ աշխատում են: Թալիշում, ինչպես գիտեք, վերջերս Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանձնարարեց սկսել վերականգնողական աշխատանքները:

- Անուղղակի վնասի մասին ի՞նչ կասեք:

- Անուղղակի վնասի հստակ հաշվարկ, բնական է, չենք կարող ներկայացնել, քանի որ հնարավոր չէր նախօրոք իմանալ, թե այս տարի որքան ներդրում կգար Արցախ, եթե պատերազմ չլիներ: Քանի որ ներդրումների վիճակագրությունը ամփոփվում է տարին մեկ անգամ, դրա համար հնարավոր չէ տարվա նույնիսկ առաջին կիսամյակի ներդրումների ծավալները ներկայացնել այս պահին, և արդյունքում կարող ենք դեռ միայն սիրողական գնահատական տալ, ըստ որի՝ կարծում եմ, որ 2016 թվականին, նախորդ տարվա համեմատ, ներդրումների ծավալը մեզ մոտ կրճատվել է: Այս մասով առավել առարկայական կարող ենք խոսել 2017-ի սկզբին, երբ կունենանք ողջ տարվա ֆինանսական տվյալները:

Բնական է, որ ապրիլյան պատերազմն իր բացասական ազդեցությունը պետք է ունենար Արցախի Հանրապետության ներդրումային միջավայրի վրա: Բայց, մյուս կողմից, այն նաեւ խթանիչ ազդեցություն է թողել հայության շրջանում, ովքեր ավելի շատ պատասխանատվություն են զգում աջակցելու Արցախի տնտեսական զարգացմանը եւ ներդրումներ են կատարում Արցախում»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search