Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կկայանա «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան. բացառիկ հարցազրույց Ջիվան Ավետիսյանի հետ

Արմատներով արցախցի հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը կրկին հայրենի Արցախում է նշելու Ամանորն ու Սուրբ ծնունդը:

Ստեփանակերտում կկայանա «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան. բացառիկ հարցազրույց Ջիվան Ավետիսյանի հետ

Ստեփանակերտում  կկայանա «Վերջին  բնակիչը» ֆիլմի պրեմիերան. բացառիկ հարցազրույց Ջիվան Ավետիսյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակիցը   հանդիպել  ու  զրուցել  է    Ջիվան  Ավետիսյանի  հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք  ստորև:

-Պարոն  Ավետիսյան, զրույցն ուզում ենք սկսել «Վերջին  բնակիչը»  ֆիլմից, հետաքրքիր է՝  ի՞նչ հաջողություններ կան:

-Ի ուրախություն  բոլորիս՝  «Վերջին  բնակիչը»   ֆիլմը   ներկայացվեց  2017թ․-ի  «Ոսկե  գլոբուս» մրցանակաբաշխությանը: Նոմինացված    5  ֆիլմերի  ցանկում  այն չընդգրկվեց, սակայն  առաջադրված  65 ֆիլմերի  մեջ էր: Ըստ  այդմ,  «Ոսկե  գլոբուս»  մրցանակաբաշխության պաշտոնական էջում, որն ունի մոտ 40 միլիոնն ապահովող դիտումներ, հոդվածի տեսքով  անդրադարձ  կատարվեց  նաև մեր  ֆիլմին, որն ըստ իս, մեծ ձեռքբերում է։

Մեր ֆիլմին անդրադարձավ նաև ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթը, ուշադրության կենտրոնում պահելով  հատկապես ֆիլմում շոշափված արցախյան թեման։ Նյութը տեղ գտավ նաև նրանց պաշտոնական էջում։ Շատ կարևոր է, որ Ֆիլմը  քաղաքականացված  չէ. այն ներկայացված է որպես ճշամրիտ արվեստ։ Ֆիլմի  գաղափարը՝  սերն  է առ  հայրենիք  և  անկախության  համար  մեր  մղած պայքարը: Շատ   պարզ  ու  մարդկային  պատմությամբ մենք  փորձել  ենք   օտարի   ուշադրությանը  արժանացնել  Արցախը:  Ես՝  որպես  արցախցի,  դա  համարում  եմ  իմ որդիական    պարտքն  ու ազգային  տուրքը՝   հայրենի    երկրամասին:

Հաջողություններից է նաև այն, որ Ֆիլմն  ունի  արդեն միջազգային  դիստրիբյուտոր. դա ավստրալական ընկերություն է, որի   հետ   բանակցային  գործընթացը  սկսել  ենք  մայիսին: Սկսել  ենք  նաև փառատոնային  գործընթացը:  Ֆիլմը  2017 թվականին   կշրջի մի շարք հեղինակավոր միջազգային կինոփառատոններով։ Նախատեսում  ենք  նաև   ցուցադրություններ կազմակերպել հայաշատ  այնպիսի  երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, ԱՄՆ-ն,  Կանադան, Լիբանանը և այլք: Ընդլայնելով ցուցադրության աշխարհագրությունը՝ փորձում ենք ֆիլմը հասու  դարձնել  նաև ողջ սփյուռքահայ հանրությանը:

Իսկ փետրվարի սկզբին՝ Ստեփանակերտում,  կկայանա «Վերջին  բնակիչը» ֆիլմի պրեմիերան: Այն կցուցադրվի   Ստեփանակերտի  «Վալեքս  գարդեն»   կինոթատրոնում:

-Դուք՝  որպես  ռեժիսոր, արցախյան  թեման մշտապես  ուշադրության  կենտրոնում եք  պահում: Կա՞ն  այլ  հայ ռեժիսորներ, որոնք անդրադառնում են Արցախին:


Իմ  խորին  համոզմամբ՝    ֆիլմերի  միջոցով մենք  պետք  է  բարձրացնենք  օրակարգային  խնդիրներ,   ազգային  հարցեր՝  բայց ոչ  թե միայն   ներքին  սպառման, այլև  ողջ  աշխահին   ներկայացնելու  համար։  Ես   գիտեմ   ռեժիսորների, որոնք  ևս   անդրադարձել  են արցախյան  թեմային:  Որպես    արցախցի,   ես   շնորհակալ  եմ  նրանց՝  նման   ֆիլմեր  ստեղծելու  համար:  Վերջին օրինակներից ես  կնշեի  «Կյանք  ու  կռիվ»  ֆիլմը:

- Ձեր կարծիքով, որպես  ֆիլմերի նկարահանման  հարթակ՝  Արցախը որքանո՞վ   է  հետաքրքիր  կինոռեժիսորին:

-Արցախն  իր  լանդշաֆտով  ու   իր բնակլիմայական  պայմաններով  շատ  հարմար  է  ֆիլմարտադրության  համար:  Ես  հպարտ  եմ, որ  Արցախում  եմ   նկարահանում  իմ  ֆիլմերը․ նկարահանումներ  եմ  իրականացրել    Խաչենի  հովիտից  մինչև   Հադրութի  հին  գյուղերը,  իսկ «Վերջին  բնակիչը» ֆիլմը   նկարահանեցի հենց   իմ  պապենական՝    Ասկերանի   շրջանի  Խաչմաչ  գյուղում: Համոզված եմ, որ կգան  այն  ժամանկները,  երբ  Արցախը  նկարահանման  հարթակ  կդառնա  նաև   օտարազգի  արվեստագետների  համար:

-Խոսենք հայկական ժամանակակից կինեմատոգրաֆիայից; Ինչպիսի՞ն է Հայաստանի  և  Սփյուռքի  կինոարտադրողների  համագործակցությունը:

-Դժվարանում  եմ  կոնկրետ պատասխան  տալ, բայց վստահորեն կարող եմ ասել, որ Սփյուռքում այս առումով շատ մեծ ներուժ կա և այն պետք է ճիշտ  օգտագործել՝  ի  նպաստ  հայ ֆիլմի զարգացման: 

Իմ  վերջին ֆիլմի  նկարահանման  ժամանակ ես  աշխատել եմ հոլիվուդյան  իրականության  մեջ  հայտնի  սփյուռքահայ դերասանուհու  հետ: Համագործակցում  եմ կոմպոզիտոր  Սերժ  Թանկյանի, ինչպես նաև կինոարտադրության  մեջ  բավական  մեծ  փորձ ունեցող լիբանանահայերի հետ: Ես  մասնակից  եմ դարձնում  այն  մարդկանց, ովքեր  օտար  երկրներում  հաջողություններ ու մասնագիտական  փորձ  ունեն: «Վերջին  բնակիչը»   ֆիլմը   5  երկրների համատեղ արտադրություն է, և ինձ բախտ է վիճակվել ունենալ  թիմ՝ համալրված 10 տարբեր ազգերի ներկայացուցիչներով։

- Ի՞նչ նոր  անելիքներ ու ծրագրեր կան առաջիկայում:

-Աշխատում եմ  նոր ֆիլմի սցենարի վրա, նաև ֆինանսների հայթայթման ուղղությամբ։ Ուրախալի է, որ օտարները  ևս   հետաքրքրված  են  մեր   նոր   սցենարով: Փորձելու ենք առաջին   քայլերը սկսել Բեռլինի  փառատոնի  կինոշուկայից, զարգացնել նախագիծը,   հանդիպումներ ունենալ   տարբեր կինոընկերությունների  ներկայացուցիչների  հետ, որից  հետո՝  կայացած   փաթեթը  կներկայացնենք  Կաննի  կինոշուկա:

Փորձում ենք   համագործակցության  եզրեր  գտնել  ազգությամբ  հայ, բայց լիտվաբնակ  հագուստի  նկարչի հետ, Դուբայում  ապրող և աշխատող՝  տեխնիկական  սպասարկող  թիմի  հետ,  որի   ղեկավարը  նույնպես   հայ  է: Աշխատում  ենք   ստեղծագործական  թիմի և   դերասանական  կազմի  հետ, որն արդեն ընտրված է դերասանական  կազմում   ևս   հայեր  կան, ովքեր   ապրում   են    արտերկրում:  

Իմ  նոր  ֆիլմը կկոչվի  «Երկնքի  դարպասը»:  Չեմ   սիրում  թեմայից  վաղաժամ   խոսել: Կասեմ միայն, որ հանուն   ճշմարիտ  կինոարվեստի և հանուն  այն  շահերի,  որոնց  համար  ապրում  ենք,  պարտավոր  ենք  գիշեր  ու  զօր   աշխատել   ու  լավ   ֆիլմ  ստեղծել:

- Պարոն Ավետիսյան, Ամանորն ու Սուրբ Ծնունդն այս տարի որոշել եք դիմավորել հայրենի Արցախում: Կա՞ արդյոք դրանում կարևոր խորհուրդ և, ո՞րն է Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

-Արցախն իմ տունն է, որտեղ ապրում են նաև իմ հարազատները։ Արցախն ինձ մեծ լիցք է հաղորդում՝ իմ հետագա աշխատանքներն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու համար և այստեղ լինելն արդեն իսկ տոն է։

Մաղթում եմ Արցախ աշխարհին, որ 2017թ.-ը լինի խաղաղության  տարի: Ցանկանում   եմ՝   օտար  ափերում ծվարած  մեր   հայ  պանդուխտները  տունդարձի  ճամփան բռնեն, քանզի ոչինչ աշխարհում այնպես չի ջերմացնում, ինչպես հայրենի հողը: Թո՛ղ  նրանք գան,   ու  մենք   ազգովին   լծվենք  հայրենակերտման   վեհ  գործին:

                                                                          Հարցազրույցը վարեց Վեհանուշ Հովսեփյանը


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search