Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը լավ նորություն եւ կարեւոր նշան Է համարել սուրբծննյան տոների ընթացքում Դոնբասի սահմանազատման գծում զինադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Շտայնմայերը կարեւորել է Դոնբասում զինադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը
«Այն, որ եռակողմ շփման խումբը դեկտեմբերի 21-ին Մինսկում համաձայնության եկավ սուրբծննյան տոների ընթացքում Ուկրաինայի արեւելյան մասի սահմանազատման գծի երկայնքով դադարեցնել մարտական բոլոր գործողությունները, լավ նորություն Է: Վերջերս Դեբալցեւոյի շրջակա գոտում ռազմական գործողությունների սաստկացումից հետո եւ մոտեցող տոների կապակցությամբ այդ համաձայնությունը կարեւոր նշան Է»,-ասել Է նախարարը, որի խոսքը մեջբերել Է ԱԳ նախարարությունը:
Նախարարի խոսքով՝ այս որոշումը առանձնապես կարեւոր Է տարածաշրջանում «խիստ լարված հումանիտար իրադրության» պայմաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: