Բելգիայում ադրբեջանցի քաղաքական գաղթականների կողմից ստեղծված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ասոցիացիան (International Human Rights Protection Association) այդ երկրի քաղաքներում մի շարք միջոցառումներ կանցկացնի՝ պաշտպանություն հայտնելով Ադրբեջանի բանտերում պահվող քաղբանտարկյալներին։
Բելգիայում Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության ակցիաներ կկազմակերպվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կազմակերպության փոխնախագահ Հաջար Աբբասովան Turan -ին հայտնել է, որ ակցիաները նպատակ ունեն պաշտպանել երիտասարդ ակտիվիստներ Բայրամ Մամեդովին ու Գիյաս Իբրահիմովին։
Այդ երիտասարդները դատապարտվել են 10 տարվա ազատազրկման թմրադեղերի տարածման մեղադրանքով, սակայն իրական պատճառը Հեյդար Ալիեւի հուշարձանի վրա արված գրաֆիթին էր։ Կազմակերպությունը մտադիր է նաեւ մյուս քաղբանտարկյալների պաշտպանության ակցիաներ կազմակերպել։