Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքում տեղի է ունեցել ամանորյա տոնական միջոցառում:
Բերձորում տեղի է ունեցել ամանորյա տոնական միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ, շրջկենտրոնի գլխավոր հրապարակում տեղադրված տոնածառի մոտ, Բերձորի ու մոտակա բնակավայրերի մանուկների մասնակցությամբ կազմակերպվել է ամանորյա տոնական հանդես:
Տոնական միջոցառմանը մասնակցել է նաև Բերձորի պատվավոր քաղաքացի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան բարերար Գուրգեն Մելիքյանը. նա ավելի քան 600 երեխաների համար նվերներ էր բերել:
Ամանորյա միջոցառմանը ներկա էին շրջվաևչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, վարչությունների ու բաժինների, քաղաքում գործող կազմակերպությունների ղեկավարներ, բնակիչներ: