ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին Ստամբուլում ահաբեկչության զոհերի կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինը ցավակցել է Ռեջեփ Թայիփ էրդողանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Դժվար է պատկերացնել ավելի ցինիկ հանցագործություն, քան խաղաղ մարդկանց սպանությունը Ամանորի ամենաթեժ պահին: Բայց ահաբեկիչներին օտար են մարդկային բարոյականության մասին պատկերացումները: Մեր ընդհանուր պարտքն է վճռական հարված տալ ահաբեկչական ագրեսիային»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետեւանքով զոհվել էր 39 մարդ: Իրավապաները ոչնչացրել էին չարագործին, որը Սանտա Կլաուսի հագուստով էր: