Հարավային Կորեայի ավիացիայի Lockheed P-3CK ինքնաթիռը Ճապոնական ծովի վրայով թռիչքի ժամանակ պատահաբար «Գարպուն» հականավային հրթիռները, տորպեդները և խորքային ականները ծովն է գցել:
Հարավկորեական ինքնաթիռը պատահաբար հրթիռները, տորպեդներն ու ականները ծովն է գցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին:
«Անձնակազմի անդամներից մեկը սխալմամբ սեղմել է զենքի արտակարգ նետման կոճակը»,- հաղորդել է պաշտոնական ներկայացուցիչը:
Գործակալության տվյալներով՝ հրթիռներն ընկել են ջուրը երկրի արևելյան ափերից 30կմ հեռավորության վրա: Այդ տարածքում մի ձկնորսական նավ է եղել, սակայն դրան ոչ մի վնաս չի հասցվել:
Երկրի ռազմածովային ուժերը հաղորդել են, որ զենքերը լիցքավորված չեն եղել, և պայթյունի սպառնալիք չկա: