Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գովաբանել է թիմի երկրպագուներին:
Մոուրինյու. Ես սիրահարվեցի Մանչեսթեր Յունայթեդին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մարդիկ ինձ ստիպեցին խորը զգացմունքներով լցվել ակումբի նկատմամբ և աշխատելու ուժ տվեցին: Ես նկատի ունեմ «Մանչեսթեր Յունայթեդի» իսկական երկրպագուներին, ովքեր հարգում են ակումբի պատմությունը, բայցև հասկանում են ներկայիս իրավիճակը:
Խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր հավատում են լուսավոր ապագային, բայց միևնույն ժամանակ գիտակցում են, որ ճանապարհը դեպի այնտեղ դժվար է լինելու: Նրանց մասին, ովքեր մեզ հետ են լինելու նույնիսկ ամենածանր պահերին: Սա ամենակարևորն է ինձ համար: Երկրպագուները ստիպեցին սիրահարվել այս ակումբին», - Մոուրինյուի խոսքն է փոխանցել ակումբի պաշտոնական կայքը: