Artsakhpress

Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել (լուսանկարներ)

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր` հունվարի 6-ին, Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ է մատուցել Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

 Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել (լուսանկարներ)

Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկանում է «Գանձասար» թերթը:

Արամ Ա-ի մատուցած պատարագը մեծ ոգեւորություն է առաջացրել հալեպահայերի շրջանում. Վեհափառ Հայրապետն իր այս պատարագով Աստծու պահպանությանն է հանձնել Հալեպն ու հալեպահայերին: 

Պատարագից հետո Նորին Սրբությունն օրհնել է եկեղեցում գտնվող հավատացյալներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 5-ին Արամ Ա-ն այցելել է Հալեպ` այնտեղ նշելու Սուրբ ծնունդը։

Հունվարի 7-ին, Արամ Ա-ն կայցելի հայ համայքի հասարակական կառույցներ ու եկեղեցիներ, տեղում ծանոթանալու իրավիճակին։ Օրվա երկրորդ կեսին նա կլինի Սուրբ Երրորդություն հայկական կաթոլիկ եկեղեցում, ապա նաեւ Հայ Ավետարանական Բեթել եկեղեցում։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր