Թիվ 5 ընտրատարածքում ԼՂՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների անցկացման նպատակով երեկ՝ հունվարի 6-ին, ավարտվել է թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:
Հայտնի են թիվ 5 ընտրատարածքի թեկնածուների անունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ:ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Արցախպրես»-ին հայտնեցին, որ ԼՂՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվել են երկու թեկնածուներ՝ «Անդրանիկ» ՍՊԸ տնօրեն Վաչիկ Միքայելի Բալասանյանը և Արցախի պետական համալսարանի ավագ դասախոս Վիլեն Սաֆարի Սաֆարյանը: Առաջադրված երկու թեկնածուներն էլ անկուսակցական են:
Նշենք, որ թիվ հինգ ընտրատարածքն ընդգրկում է Ասկերան, Ակնաղբյուր, Ավետարանոց, Դաշուշեն, Խնապատ, Մադաթաշեն, Մոշխմհատ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Ջրաղացներ, Սարդարաշեն, Սարուշեն, Սղնախ, Բերքաձոր, Իվանյան, Խաչմաչ, Խրամորթ, Հովսեփավան, Արմենակավան, ՆերքինՍզնեք, Սառնաղբյուր, Ուղտասար, Փառուխ, Քռասնի, Կարմիր գյուղ, Մխիթարաշեն, Շոշ, Վարդաձոր, ևՎերին Սզնեք համայնքները։
Հիշեցնենք, որ թիվ 5 ընտրատարածքից ընտրված ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի պատգամավորական լիազորությունները, ԼՂՀ ԱԺ ընթացիկ տարվա դեկտեմբերի 19-ի արձանագրության հիման վրա, դեկտեմբերի 16-ից դադարեցված է համարվում: