Artsakhpress

Միջազգային

Մեկ օրում երկրորդ ահաբեկչությունը Բաղդադում. կա 10 զոհ

Բաղդադում մեկ օրում երկրորդ ահաբեկչությունն է տեղի ունեցել:

Մեկ օրում երկրորդ ահաբեկչությունը Բաղդադում. կա 10 զոհ

Մեկ օրում երկրորդ ահաբեկչությունը Բաղդադում. կա 10 զոհ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաղաքի արևելքում տեղի ունեցած պայթյունը 10 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:

Կիրակի ավելի վաղ ահաբեկչություն էր տեղի ունեցել Բաղդադի շիա շրջանում շուկայի մոտ: Ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ մոտ 50 մարդ:

Նոր ահաբեկչության թիրախը եղել է մեկ այլ շիա շրջանի՝ Բալադիյաթի շուկան, հայտնում է հեռուստաալիքը:

Իրաքյան Al Sumaria հեռուստաալիքի հաղորդմամբ՝ պայթյունն իրականացրել է մահապարտը պայթուցիկով գոտու միջոցով:

Պայթյունի պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, նախորդ ահաբեկչության պատասխանատվությունը ԴԱԻՇ-ն է ստանձնել:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր