ԱՄՆ կառավարությունը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Համանախագահները պատրաստ են աշխատել ԼՂ հակամարտող կողմերի հետ երկարաժամկետ լուծման ուղղությամբ․ Ռիչարդ Հոգլանդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին APA գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Դիվանագետը նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ հակամարտության երկարաժամկետ լուծման ուղղությամբ:«Հրադադարի ռեժիմի պահպանման, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վեհաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցերը քննարկելու նպատակով՝ մենք շարունակում ենք խրախուսել առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպման նկատմամբ (Հայաստանի ու Ադրբեջանի) նախագահների և արտգործնախարարների հետաքրքրվածությունը»,- ընդգծել է նա: