Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ առեւտային համաձայնագիր կնքելու «հերթում առաջինն է»։
Մեծ Բրիտանիան առաջինն առեւտային համաձայնագիր կկնքի ԱՄՆ-ի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, փոխանցում է NEWS.am-ը:
Ջոնսոնի հետ հանդիպումից հետո նույնատեսակ արտահայտություն է արել հանրապետական սենատոր Բոբ Կորկերը, որը ղեկավարում է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը երկօրյա այցով ԱՄՆ-ում էր գտնվում, որտեղ նա հանդիպել էր Թրամփի գլխավոր խորհրդականների ու առաջատար ամերիկյան կոնգրեսականների հետ։