Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ եթե Թուրքիան հետ չքաշի իր ուժերը Մոսուլի մոտակայքում գտնվող Բաշիքա շրջանի ռազմական ճամբարից, ապա երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին խոսելն իմաստ չի ունենա:
Եթե թուրք զինվորները հետ չքաշվեն Բաշիքայից` հարաբերությունների կարգավորման ոչ մի քայլ չի արվելու. Իրաքի վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Եթե թուրք զինվորները հետ չքաշվեն Բաշիքայից` հարաբերությունների կարգավորման ոչ մի քայլ չի արվելու»,- ասել է Հեյդար ալ Աբադին, գրում է «ՀաբերԹյուրք»-ը։
Հիշեցնենք, որ Իրաքի և Թուրքիայի վարչապետները հանդիպել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հունվարի 7-ին:
Հանդիպումից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Բաշիքա շրջանի ճամբարում թուրքական ուժերի ներկայության նպատակը Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրելն է և որ Թուրքիայի ԶՈւ-ն կպահպանի իր ներկայությունն այնտեղ:
«Մեր զինվորները շարունակելու են իրենց պարտքը կատարել այնտեղ: Երբ պայմանները ներեն` կնստենք, կխոսենք, և հարցը կգտնի իր լուծումը»,- հայտարարել է Յըլդըրըմը: