Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը լուսանկարվել է Հալեպի հայկական թաղամասերը զենքով պաշտպանող հայ տղաների հետ:
Պատի՛ւ մեր քաջարի տղոց, որոնք իրենց արեան գնով տէ՛ր կը կանգնին Հալէպի մեր ժողովուրդին. Արամ Ա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Լուսանկարը տեղադրված է Cilicia TV-ի ֆեյսբուքյան էջում:
«Պատի՛ւ մեր քաջարի տղոց, որոնք իրենց արեան գնով տէ՛ր կը կանգնին Հալէպի մեր ժողովուրդին: Մեր տղաքը, իրենց նուիրական առաքելութեամբ, մեզ կը յիշեցնեն մեր դիւցազն ֆետայիները»,- ասել է Արամ Ա. Կաթողիկոսը:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Վեհափառ հայրապետը հանդիպել էր իրեն այցելած Սիրիայի խորհրդարանի պատգամավորներին, որոնք երախտագիտություն էին հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հանդիպելու համար: