Artsakhpress

Միջազգային

Օբաման Թրամփին Սպիտակ տուն Է հրավիրել պաշտոնակալությունից առաջ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իրեն փոխարինող Դոնալդ Թրամփին եւ նրա տիկնոջը՝ Մելանյային, հուվարի 20-ին Սպիտակ տուն թեյի Է հրավիրել պաշտոնակալությունից առաջ:

Օբաման Թրամփին Սպիտակ տուն Է հրավիրել պաշտոնակալությունից առաջ

Օբաման Թրամփին Սպիտակ տուն Է հրավիրել պաշտոնակալությունից առաջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին հայտնել Է The Hill-ը՝ վկայակոչելով Թրամփի օգնականին: 
Իր հերթին ինաուգուրացիոն կոմիտեի նախագահ Թոմ Բարրաքը լրագրողներին ասել Է, որ Թրամփ ամուսինները եւ Օբամա ամուսինները միասին կուղեւորվեն պաշտոնակալության արարողությանը՝ Սպիտակ տանը կայանալիք հանդիպումից հետո:  
«Նրանք կգնան Սպիտակ տուն, որտեղ նրանց հրավիրել են սուրճի կամ թեյի, այնտեղ կանցկացնեն կես ժամ կամ մոտ այդքան, իսկ այնուհետեւ նրանք միասին կուղեւորվեն պաշտոնակալության»,- ասել Է Բարրաքը: 
Ինչպես նշել Է հրատարակությունը, պաշտոնակալության օրվա առավոտյան նորընտիր նախագահներին Սպիտակ տուն հրավիրելը վաղեմի ավանդույթ Է ԱՄՆ-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր