Չինաստանի իշխանություններն արգելել են Pokemon Go բջջային խաղի, ինչպես նաև հավելյալ իրականության տեխնոլոգիայով այլ խաղային հավելվածների լիցենզավորումը մինչ երկրի համար դրանց վտանգավորության աստիճանի պարզումը:
Չինաստանում արգելվել է Pokemon Go խաղն՝ որպես «պոտենցիալ վտանգավոր»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վտանգները, Պեկինի կարծիքով, ներառում են իրենց մեջ աշխարհագրական տեղեկատվության անվտանգության, ինչպես նաև սպառողների տրանսպորտային և անձնական անվտանգության սպառնալիքներ, փոխանցում է Reuters-ը:
Նշենք, որ ավելի վաղ Pokemon Go-ն Ֆրանսիայում ճանաչվել էր ազգային անվտանգության սպառնալիք: