Չեչնիայի իրավապահ մարմինները հատուկ գործողության ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված հանցավոր խումբ են վնասազերծել:
Չեչնիայում «Իսլամական պետության» գրոհայինների հետ կապված ցանց են հայտնաբերել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին interfax.ru-ին հայտնել է Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի ուժային կառույցների աղբյուրը:
Նշվում է, որ մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է կամ ոչնչացվել, կասկածյալներից մեկին հաջողվել է թաքնվել:
Գործողության ընթացքում զոհվել է ոստիկանության մեկ աշխատակից:
Չորեքշաբթի՝ հունվարի 11-ին, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ հանրապետությունում իրականացված հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է չորս գրոհային: