Artsakhpress

Ռազմական

Նրա կողքին ոչ ոք չէր էլ կարող մտածել նահանջելու մասին. հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմում Թալիշի մարտական դիրքերից մեկում հերոսաբար նահատակված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է:

Նրա կողքին ոչ ոք չէր էլ կարող մտածել նահանջելու մասին. հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է

Նրա կողքին ոչ ոք չէր էլ կարող մտածել նահանջելու մասին. հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմից այսքան ամիս անց գյումրեցի հերոսի ընկերների հիշողության մեջ դեռ վառ են Մերուժանի  հետ անցկացրած լավագույն տարիները, դժվար պահերին ընկերոջ տված խորհուրդները, Մերուժանի անփոփոխ պատրաստակամությունը` ամեն պահի լինել ընկերների կողքին ու աջակցել:

Դպրոցական տարիների ընկերը՝ Գագիկ Բատոյանը, պատմում է, որ Մերուժանը միշտ փորձում էր օրը հետաքրքիր դարձնել, նրա հետ այն երբեք ձանձրալի չէր անցնում.

«Հիշում եմ թե՛ վերջին զանգի փորձերը, թե՛ էքսկուրսիաները, որոնց կազմակերպչական աշխատանքներում Մերուժանը միշտ ակտիվ էր:  Պատահում էր, որ գալիս էր ու առաջարկում այդ մի օրը մի տեղ գնալ, ծրագրում էր, կազմակերպում»:

Մերուժանի հետ կապը պահպանել են անգամ դպրոցն ավարտելուց հետո: Գագիկի խոսքով՝ տարբեր ճանապարհներով գնացած ընկերները միշտ գտնում էին հանդիպելու ու զրուցելու ժամանակ:  

«Ընկերության մեջ ամենակարեւորն այն է, որ մարդը հասկանա եւ ընդունի քեզ որպես իր ընկեր ու ամեն պահի լինի քո կողքին:  Նա ամեն ինչ անում էր այդ  ընկերության համար, դժվար պահերին օգնում էր մի ելք գտնել, ուրախության ժամանակ մեզ հետ հավասար ուրախանում էր: Մենք հրաշալի ընկերներ ենք եղել:  Ռազմական ինստիտուտում, երբ արձակուրդ էին տալիս, գալիս էր, հանդիպում էինք, այնքան հետաքրքրությամբ էր պատմում ծառայության մասին, մեզ էլ ուղղորդում էր, որ մեր ծառայությունը ավելի հեշտ անցնի. դեռ փոքրուց էր որոշել, որ պետք է զինվորական դառնա»,- հիշում է դպրոցական ընկերը:

21-ամյա Հրայր Բաղդասարյանն էլ կողք կողքի մարտնչել է դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանի հետ, եղել նրա հետ մինչեւ վերջին պահը: «Ինձ համար նա իդեալական անձնավորություն է»,-այսպես է բնութագրում զինվորն իր հրամանատարին, ում ճանաչում էր մոտ մեկ տարի, սակայն վստահեցնում է՝ ամբողջ կյանքն էլ չի հերիքի  հերոսի մասին պատմելու համար.

«Ճիշտ է՝ ես շատ չեմ փոխել ծառայության վայրերը, հրամանատարներին, բայց  կարող եմ ասել, որ իմ ունեցած հրամանատարներից ոչ ոք չի կարող նմանվել Մերուժանին, նրա նման մարդ չկա: Ես դեռ նման բազմակողմանի զարգացած սպա չէի տեսել: Մերուժանը ամեն ինչի հետ միասին նաեւ երգում էր, նվագում: Ես էլ էի սիրում երգել: Երբ ազատ էինք ունենում կամ դիրքերում գտնվելու ժամանակ միշտ միասին երգում էինք»:

Հրայրը պատմում է, որ Մերուժանն իր զինվորներին խորհուրդներ էր տալիս  ոչ որպես սպան զինվորին, այլ զուտ որպես եղբայրը եղբորը:

«Այնպես էր անում, որ ծառայությունը շատ լավ ընթանար, իր հետ ծառայության ընթացքում ընդհանրապես դժվարություն չենք ունեցել. ինչ էլ եղել է, միասին հեշտությամբ հաղթահարել ենք»:

Հերոսը նույնքան պատրաստակամ ու հոգատար է իրեն դրսեւորել նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ:

«Որ ասում են դիրքի թասիբ, Մերուժանի մասին է, ամեն գնով փորձում էր պահել դիրքը: Կռվի ժամանակ այնքան ոգի էր տալիս, որ ոչ ոք նույնիսկ չէր էլ կարող մտածել նահանջելու, թշնամու անհավասար ուժերի մասին, մտածում էինք, որ նրանց բոլորին հաղթելու ենք: Ես ձախ հատվածում էի կանգնած, Մերուժանը՝ աջ. դուք միայն տեսնեիք, թե ինչպես էր մի հատվածից մյուսը վազում, բոլորին օգնություն հասցնում»:

Մերուժան Ստեփանյանի հետ Թալիշի դիրքը կյանքի գնով պաշտպանեցին նաեւ հերոսներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը, այլք:

Պատերազմում վիրավորված ու մի քանի օր կյանքի համար պայքար տված Հրայր Բաղդասարյանն այսօր փորձում է հարազատների շնորհիվ հաղթահարել ապրիլյան պատերազմից մնացած ծանր հիշողությունները, մտքում թողնել միայն ընկերներին  ու նրանց հետ անցկացրած օրերը:

«Մի բան կարող եմ ասել, որ այս պատերազմը նախկին Հրայրից ոչինչ չթողեց: Դժվար է, երբ գիտակցում եմ, որ չորս ընկեր եմ կորցրել եւ հնարավորություն չեմ ունեցել ինչ-որ բանով նրանց օգնելու, ողջ-առողջ տեսնելու: Ժամանակի ընթացքում ինչ-որ բան միգուցե թեթեւանա, բայց Մերուժանին էլ, մյուս ընկերներիս էլ միշտ կհիշեմ ու կպահեմ իմ սրտում»:

 

Սյուզի Մուրադյան


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search