Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, արտացոլում էր իրականությունը և հիշեցում էր` ուղղված Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը:
ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությունը իրականության արձանագրումն է. Թևան Պողոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը: «Դա Ռուսաստանի արտգործնախարարի կողմից շեշտադրում էր, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը չմտածի, որ հակամարտությունը միայն իր ներքին խնդիրն է և գնա առկա պայմանավորվածությունները խախտելու ճանապարհով: Այն, ինչ ասել է Լավրովը իրականությունն է ու հիշեցում Ադրբեջանին»,- ասել էպատգամավորը:
Թևան Պողոսյանի գնահատմամբ` նման հայտարարությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարը նպատակ է հետապնդել հասկացնել Ադրբեջանին, որ չխախտի պայմանավորվածությունները: «Խոսքն այս դեպքում ինչպես Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման պայմանագրի մասին է»,- նշել է պատգամավորը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողը նախարարին հարցրել է` եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություններ իրականացնել ԼՂ տարածքում, Ռուսաստանը կլռի՞, թե կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին: Սերգեյ Լավրովն էլ պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: