Artsakhpress

Սպորտ

Լիլիթ Պողոսյան. «Սկսում եմ «Տոկիո 2020»-ի համար վարկանշային միավորներ հավաքել»

Հայաստանի բադմինթոնի հավաքականի անդամ, Հայաստանի 8-ակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը տարին սկսել է մարտական տրամադրվածությամբ:

Լիլիթ Պողոսյան. «Սկսում եմ «Տոկիո 2020»-ի համար վարկանշային միավորներ հավաքել»

Լիլիթ Պողոսյան. «Սկսում եմ «Տոկիո 2020»-ի համար վարկանշային միավորներ հավաքել»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ակնկալիքները մեծ են, նպատակները` շատ, իսկ գլխավորը` 2020 թ. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է, որին հասնելու համար աշխատանքներն սկսվում են արդեն հիմա:

Panorama.am-ի հետ զրույցում Լիլիթը խոսեց նախորդ տարվա ձեռքբերումների ու ձախողումների, ինչպես նաև առաջիկա մրցաշարերի մասին, հենց որոնցից էլ կսկսի մրցաշրջան 2017-ը: Ցավոք, 2016-ի սկզբին հայ մարզուհուն վնասվածքը թույլ չտվեց մասնակցել միջազգային մրցաշարերի ու լավ մարզավիճակ ձեռք բերել, իսկ առջևում Եվրոպայի առաջնությունն էր:

«Բարեբախտաբար, դեռևս 2015 թ. հոկտեմբերին Բուլղարիայի միջազգային մրցաշարում ունեցած երկու հաղթանակներս բավական շատ վարկանշային միավորներ էին բերել, հենց որոնց շնորհիվ էլ ընդգրկվեցի այն 46 լավագույնների շարքում, ովքեր պետք է մասնակցեին Եվրոպայի առաջնությանը։ Սա, ի դեպ, Հայաստանի բադմինթոնի պատմության մեջ ևս ամրագրվեց. վերջին անգամ 14 տարի առաջ՝ 2002  թ. էինք ունեցել Եվրոպայի առաջնության մասնակիցներ։

Գլխավոր ստուգատեսն անցկացվեց Ֆրանսիայի Լա Ղոշ Սյուղ Յոն քաղաքում: Ցավոք, այնքան էլ հաջող հանդես չեկա: 2-1 հաշիվ գրանցվեց։ Առաջին սեթը հաղթեցի, մյուս 2-ը պարտվեցի։ Հետո օգոստոսին մասնակցեցի Բուլղարիայի միջազգային մրցաշարին` 2 հաղթանակ որակավորման փուլում։ 2016 թ. ամենամեծ ձեռքբերումս կարող եմ համարել այն, որ ընդգրկվեցի բադմինթոնի Եվրոպայի կոնֆեդերացիայի նոր ծրագրի՝ «Centre of Excellence» -ի թեկնածուների շարքում»,- պատմեց Լիլիթը:

«Centre of Excellence»-ն այն մարզիկների համար է, ովքեր իրենց երկրում անհրաժեշտ պայմաններ ու մրցակիցներ չունեն` առաջ գնալու համար։ Հայ մարզուհու խոսքերով`դա հենց այն էր, ինչի մասին վաղուց երազել է։

«Երեք նախընտրական ուսումնամարզական հավաք են կազմակերպելու վերջնական անդամներին որոշելու համար։ Առաջինն անցկացվեց Դանիայի Վեյեն քաղաքում` դեկտեմբերին։ Մյուս երկուսն արդեն կկազմակերպվեն այս տարի։ Մի քանի օրից կհայտարարեն քաղաքը ու խաղացողներին էլ կտեղեկացնեն՝ արդյո՞ք հրավիրվելու են, թե ոչ: Եթե ընտրվեմ, պիտի տեղափոխվեմ Եվրոպա ու մարզումներս շարունակեմ մարզաձևի եվրոպացի լավագույն ներկայացուցիչների հետ»,- պարզաբանեց հայ մարզուհին:

2017 թ. առաջին կանգառը Լիլիթ Պողոսյանի համար կլինի Իրանի միջազգային մրցաշարը, որից հետո կմասնակցի Ավստրալիայի Բաց առաջնությանը: Լիլիթը հուսով է, որ հենց այս մրցաշարերում կկարողանա անհրաժեշտ վարկանշային միավորներ ձեռք բերել` Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու համար։

«Առաջիկա չորս ամիսների գլխավոր նպատակս Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելն է: Անհրաժեշտ վարկանիշ ձեռք բերելու առաջին կանգառը Թեհրանում անցկացվելիք «Iran Fajr International Challenge» մրցաշարն է, որը կանցկացվի փետրվարի 9-12-ը: Իրանի մրցաշարի մրցակցիս անունը պարզ կդառնա հունվարի 24-ին: Այս տարի շատ մարտական եմ տրամադրված, որովհետև արդեն սկսում եմ «Տոկիո 2020»-ի համար վարկանշային միավորներ հավաքել»,- ասաց Լիլիթ Պողոսյանը։

Հայ մարզուհին նպատակին հասնելու համար պատրաստ է քրտնաջան աշխատել, նվիրվել ու չհանձնվել, իսկ որակական նման հատկանիշներով առաջնորդվող մարզիկներին հաջողությունը երկար սպասեցնել չի տա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search