Artsakhpress

Մշակույթ

Գինու, թթի փառատոն, համերգային ծրագրեր. Արցախում տարին բավականին հագեցած է լինելու

Արցախը նախատեսում է ընթացիկ տարում վերականգնել ապրիլյան պատերազմից առաջ եղած զբոսաշրջային ցուցանիշներն ու առաջ անցնել:

Գինու, թթի փառատոն, համերգային ծրագրեր. Արցախում տարին բավականին հագեցած է լինելու

Գինու, թթի փառատոն, համերգային ծրագրեր. Արցախում տարին բավականին հագեցած է լինելու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ իրականացվել են: Եվ եթե ապրիլյան պատերազմից  հետո Արցախի զբոսաշրջային ցուցանիշն անկում էր ունեցել 40 տոկոսի չափով, ապա իրականացված աշխատանքի արդյունքում նախորդ տարեվերջին հնարավոր է եղել այդ ցուցանիշը դարձնել 16 տոկոս: Այս տարի Արցախի էկոնոմիկայի նախարարությունը տարբեր ուղղություններով նախատեսել է մի շարք ծրագրեր ու միջոցառումներ, որոնցով նախատեսում են վերականգնել նախկին ցուցանիշները:Արցախի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ Արցախի հանրահռչակման առումով տարին բավական հագեցած է լինելու:

Նախ Արցախը կմասնակցի մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: Դրանից բացի, ընթացիկ տարում Արցախում կազմակերպվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված փառատոններ: Սերգեյ Շահվերդյանն այդ միջոցառումներից առանձնացրել է սեպտեմբերին անցկացվող Արցախի գինու փառատոնը, որը 4-րդ անգամ է կազմակերպվելու: Փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում է գինեգործության հնագույն և ինքնատիպ ծիսակատարություն` գինի ճզմելը, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների ցուցադրություն և, իհարկե, գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ: Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ այն արդեն ավանդական միջոցառում է դարձել ոչ միայն արցախցիների, այլև զբոսաշրջիկների համար:

Փառատոններից այս տարի ծրագրվում է նաև իրականացնել Թթի փառատոնը: Արցախում կազմակերպվող Թթի փառատոնը նոր լույսի ներքո ներկայացնում է տարածաշրջանում թթի մշակման, դրանից օղի թորելու և մետաքսագործության ավանդույթները: Փառատոնի ընթացքում առանձին տաղավարներում ներկայացվում են թթից ստացված բարիքները` օղին, դոշաբը, չամիչը, մուրաբան, բացի դրանից, ցուցադրվում են արցախյան թթի օղու և դոշաբի պատրաստման ավանդական եղանակները, թթի օղու թորման մշակույթը:

«Արցախը զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ ունի, այն հարուստ է պատմամշակութային  հուշարձաններով, հնավայրերով, արգելոց-թանգարաններով: Արցախն առանձնանում է իր խոհանոցով, որն անտարբեր չի թողնում զբոսաշրջիկներին: Արցախում պատրաստված թթի օղին և ժենգյալով հացը կարծես բրենդ են դարձել»,-ասել է Սերգեյ Շահվերդյանը: Այս ամենից բացի, Արցախում զբոսաշրջիկներին գրավում է տեղի բնակիչների անմիջականությունը, ջերմ միջավայրը, հյուրասիրությունը, պահպանված ավանդական կենսակերպը: Արցախ են այցելում օտարազգի զբոսաշրջիկներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից: Տարվա ընթացքում նաև հայերի մեծ հոսք է նկատվում տարբեր երկրներից:

Ի դեպ, 2017 թվականը ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարել է Արցախի տարի: Այդ նախաձեռնության մեջ կարևոր բաղադրիչ է զբոսաշրջությունը: Այդ համատեքստում Արցախն ակտիվորեն աշխատում է Սփյուռքի նախարարության հետ: 

Աննա Գզիրյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search