Թուրքիայի զինված ուժերը հունվարի 18-ի երեկոյան հարվածներ են հասցրել հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում:
Թուրքիան հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական ինքնաթիռները կրակի տակ են պահել և ոչնչացրել են 8 թիրախ: