Անգամ վատ բանակցությունները պատերազմից ավելի լավ են:
Վատ բանակցությունները պատերազմից ավելի լավ են. ԼՂՀ ԱԺ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապրիլյան ռազմական ագրեսիայից հետո բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակին՝ երեկ՝ հունվարի 18-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Ադրբեջանը 22 տարի հետո վերահաստատեց, որ Ղարաբաղը իրեն ենթարկեցնելու միակ տարբերակը տեսնում է զենքի ու ռազմական ագրեսիայի միջոցով: Եթե 1994 թվականի հրադադարից հետո մարդկանց մտածողության մեջ ձևավորվում էր կողմերի միջև հաշտության գաղափար, ապա ապրիլյան ռազմագործողություններով Ադրբեջանը արմատապես փոխել է այդ մտածողությունը: Ակնհայտ է, որ հակամարտության վերաբերյալ փոխվել են նաև միջազգային կառույցների և, հատկապես, հիմնախնդրի լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների մոտեցումները: Վստահ եմ՝ եթե անգամ այդ մասին նրանք բացահայտ չեն հայտարարում, միևնույն է, այն դիրքորոշմն ունեն, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակը չի կարող լինել անկախությունից ցածր»,- ասել է Ա. Ղուլյանը:
Խորհրդարանի խոսնակի կարծիքով, ապրիլյան ռազմագործողություններով Ադրբեջանը հաստատել է Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտությունն ու այլընտրանքի բացակայությունը: