Ռուսաստանն ԱՄՆ–ին հրավիրել է մասնակցել Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին։
Ռուսաստանն ԱՄՆ–ին հրավիրել է մասնակցել Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Արդեն հրավիրել ենք»,– ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմանով Ռուսաստանը ԱՄՆ–ին կհրավիրի մասնակցել բանակցություններին։
Նշենք, որ Աստանայում Սիրիայի հարցով միջազգային հանդիպումը պլանավորված է հունվարի 23-ին։