Ավստրալիայի Բաց առաջնության կանանց պայքարի 2-րդ շրջանում կայացել են մի շարք մրցավեճեր:
Australian Open. Սերենա Ուիլյամսը 3-րդ շրջանում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սերենա Ուիլյամսը 6:3, 6:4 հաշվով հաղթել է Լյուսիա Շաֆարժովային (Չեխիա):
Կարոլին Վոզնյացկին 6:1, 6:3 հաշվով առավելության է հասել խորվաթ Դոնա Վեկիչի նկատմամբ:
Պայքարից դուրս է մնացել լեհ Ագնեշկա Ռադվանսկան՝ 3:6, 2:6 հաշվով պարտվելով Միրյանա Լյուչիչ-Բարոնիին (Խորվաթիա):