ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատար Ռապիլ Ժոշիբաևն այսօր ստորագրել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության պայմանագիրը:
Հայաստանը կմասնակցի «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից:
«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը լայն հնարավորություն կստեղծի` ամենատարբեր ոլորտում Հայաստանի ունեցած գրանցած հաջողությունները ներկայացնելու ﬕջազգային հանրությանը: Հայաստանին տրամադրվել է երկու հարթակ` «Ապագայի էներգիա» խորագրով ցուցահանդեսին մասնակցելու, նաև զբոսաշրջության և ակնագործության ոլորտները ներկայացնելու համար»,- նշել է նախարարը` հավելելով, որ Հայաստանը մոտ 20-30 կազմակերպություններով փորձելու է իրեն հատկացված մակերեսի ﬔջ առավելագույնս ներկայացվել:
«Կարծում ենք, որ ցուցահանդեսը ցույց կտա Հայաստանի և Ղազախստանի ընկերական հարաբերությունները և իհարկե կտա ևս ﬔկ առիթ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար և հավելել, որ ﬕջազգային հանրությունը ﬔծ հետաքրքրվածություն ունի այդ ցուցահանդեսի նկատմամբ»,- նշել է Ռապիլ Ժոշիբաևը:
«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը կայանալու է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում 2017 թվականին: Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն վերջին տարիների լավագույն ձեռքբերումները կանաչ էներգետիկայի զարգացման բնագավառում: Ներկա դրությամբ 112 երկիր և 18 միջազգային կազմակերպություն հաստատել է նշված ցուցահանդեսին իր մասնակցությունը, որոնց հիմնական մասն արդեն իսկ նշանակել է ցուցահանդեսի մասնակցության հանձնակատար և կնքել է մասնակցության պայմանագիր: