ՀՀ տարածքում ավտոճանապարհները հունվարի 19-ին ժամը 19.00-ի դրությամբ անցանելի են:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի մինչեւ 17-րդ կմ-ին, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ եւ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:
Լոռու (բացի Սպիտակ քաղաքից) եւ Տավուշի մարզերում (բացի Նոյեմբերյան քաղաքից) առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար փակ է: