Ուկրաինական «Զարյայի» այս տարվա առաջին նորեկը՝ կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը տվել է իր առաջին հարցազրույցն ակումբի պաշտոնական կայքին:
Ղադիմյան. Հաճելի է լսել, որ ինձ համեմատում են Հենրիխ Մխիթարյանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Շնորհակալություն բոլորին ջերմ խոսքերի համար: Տեղափոխությունս, անկասկած, առաջընթաց էր: Կփորձեմ ուրախացնել երկրպագուներին իմ խաղով: Զգացողություններով եմ լցված, որոնք միմիայն դրական են: «Զարյա» տեղափոխությունս բառացապես դրական եմ գնահատում:
«Զարյան» հրաշալի ակումբ է: Իմ դիրքում հանդես են գալիս արագավազ ֆուտբոլիստներ: Բոլորն էլ տեսնում են, որ «Զարյան» հզոր թիմ է և լրջորեն են պատրաստվում մեր դեմ հանդիպումներին:
Ինձ այստեղ լավ շատ ջերմ են ընդունել: Ինձ դուր է եկել կոլեկտիվը: Այս թիմով մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել: Շնորհակալություն տղաներին ջերմ ընդունելության համար:
Հաճելի է լսել, որ ինձ համեմատում են Հենրիխ Մխիթարյանի հետ: Խաղացել եմ նրա հետ Հայաստանի հավաքականում: Նա շատ լավ մարդ և շատ լավ ֆուտբոլիստ է: Ցանկանում եմ առաջ շարժվել, որպեսզի կարողանամ խաղալ այդպիսի մակարդակով, ինչպես Մխիթարյանն է խաղում: Ինձ համար հաճելի կլինի, որ մեր թիմի գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը կարողանա ինձ այդ մակարդակի ֆուտբոլիստ դարձնել»,- նշել է Ղադիմյանը:
Հիշեցնենք, որ Ղադիմյանը «Զարյայի» հետ կնքել է 2-ամյա պայմանագիր: