Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ օրերս Մեքսիկայի հեղինակավոր Մարտինեզ թատրոնում տեղի է ունեցել լատվիացի անվանի մեցցո-սոպրանո Էլինա Գարանցայի համերգը:
Մեքսիկական մամուլը Կ.Օրբելյանին համարել է մերօրյա ամենապահանջված դիրիժորներից մեկն աշխարհում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օպերային թատրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեքսիկական մամուլը բարձր է գնահատել Կ.Օրբելյանի դիրիժորական վարպետությունը նրան համարելով մերօրյա ամենապահանջված դիրիժորներից մեկն աշխարհում, փոխանցում է Panorama.am-ը:
Կ.Օրբելյանը կարճատև հյուրախաղերից հետո վերադառնում է հայրենիք:
Նշենք, որ Կոնստանտին Գարիի Օրբելյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար է 2016 թ. հունիսի 3-ից: