Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Մայք Բերդի հրաժարականից հետո հնարավոր է այդ պաշտոնը զբաղեցնի ծագումով հայուհի Գլեյդիս Բերեջիկլյանը:
Գլեյդիս Բերեջիկլյանը հնարավոր է դառնա Նոր Հարավային Ուելսի վարչապետ. Huffington Post
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Huffinton Post-ը գրում է, որ Բերեջիկլյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած ավստրալահայերի թոռնուհի է: Նրա ծնողներն Ավստրալիայում հաստատվել են 1960-ականներին, իսկ Գլեյդիսը ծնվել է 1970թ-ին Սիդնեյի հյուսիսային արվարձաններից մեկում:
Բերեջիկլյանն անդամակցել է երկրի լիբերալ կուսակցությանը 1993թ-ին, իսկ 10 տարի անց ընտրվել է նահանգային խորհրդարանի անդամ: 2011թ-ին նա դարձել է նահանգի տրանսպորտի նախարար:
«Բերեջիկլյանի ամենամեծ աջակիցը նահանգի հեռացող վարչապետն է: Լիբերալների ներքին փոփոխությունների արդյունքները պարզ կդառնան հաջորդ շաբաթ»,- գրում է Huffington Post-ը: