Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարում հունվարի 20-ին կկայանա 6-րդ տուրը:
Tata Steel Chess. Լեւոն Արոնյան vs Մագնուս Կարլսեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կենտրոնական պարտիայում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը: Հայկական շախմատի առաջատարը կխաղա սպիտակներով: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:30-ին:
Հիշեցնենք, որ Վեյկ Ան Զեեի մրցաշարը բաղկացած է 13 տուրից եւ կավարտվի հունվարի 29-ին:
Tata Steel Chess-2017, 6-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Յի Վեյ (Չինաստան)
Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)
Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)