Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին:
Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել «Տաշիր» ընկերությունների խմբի բարեգործական գործունեությունն Արցախում, նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր երկրի շենացմանն ու ժողովրդի կենսապայմանների բարելավմանը եւ հույս հայտնելով, որ հետագայում եւս համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ: