Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Կանբեռայում Բելառուսի դեսպանատան մոտ բողոքի լուռ ակցիա են կազմակերպել՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի լռեցնելու փորձերի դեմ։
Կանբեռայում Բելառուսի դեսպանատան մոտ հայերը բողոքի լուռ ակցիա են կազմակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Ավստրալիայում ԼՂՀ գրասենյակի ներկայացուցիչ Ալեքս Գալիտսկին։
Ավելի վաղ Ավստրալիայի Հայ դատի հանձնաժողովը կառավարությանը կոչ էր արել միանալ իրենց եւ դատապարտել Ադրբեջանի վարքը։ «Հայ դատի հանձնախումբը Ավստրալիայի կառավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին կոչ է անում միջազգային մակարդակով միանալ ադրբեջանական բռնապետության դատապարտմանը խոսքի ազատության դեմ հալածաքների համար»,– ասել էր Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանը։