Քաշաթաղի շրջանում այսօր կայացել են Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ:արձը
Քաշաթաղում նշել են բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ, միջոցառման մասնակիցներն առավոտյան շրջվարչակազմի ղեկավար Սուրեն խաչատրյանի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել Բերձորի Խաղաղության հրապարակին կից բարձունքում գտնվող Արցախյան գոյամարտում նահատակված հերոսներին նվիրված հուշահամալիրում:
Աղբյուրի հաղոդրմամբ՝ շրջանում բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել էին դեռևս երեկ. Բերձորի պետական մանկապարտեզում կայացել է «Շնորհավոր տոնդ, հայրենիքի պաշտպան» խորագրով յուրահատուկ հանդես:
Հայոց Բանակի օրն արիության դասեր և տոնական հանդեսներ են կայացել նաև շրջանի բոլոր հանրակրթական դպրոցներում: