Artsakhpress

Ռազմական

Ապրիլյան պատերազմում հաղթանակած 321-րդ տանկի անմահ հերոս Վլադիմիր Ալիխանյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, 321-րդ տանկի անմահ հերոս, դիլիջանցի Վլադիմիր Ալիխանյանի ծննդյան օրն է:

Ապրիլյան պատերազմում հաղթանակած 321-րդ տանկի անմահ հերոս Վլադիմիր Ալիխանյանի ծննդյան օրն է

Ապրիլյան պատերազմում հաղթանակած 321-րդ տանկի անմահ հերոս Վլադիմիր Ալիխանյանի ծննդյան օրն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարրական դասարաններում Վլադիմիրին դասավանդած ուսուցչուհին՝ Գայանե Գասպարյանը, ով նաեւ հերոսի կնքամայրն է, հիշում է՝ անկախ նրանից, Վլադիմիրի համար դժվար կլիներ, թե չէ, նա անում էր  հնարավոր ամեն ինչ մարդկանց օգնելու համար:

«Դեռ փոքրուց, եթե որեւէ մեկին պետք էր օգնության հասնել, միշտ առաջինն էր, ամեն ինչում ասում էր՝ եսԴպրոցում անցկացնում էինք «Պահպանենք բնությունը» խորագրով նկարների մրցույթ, Վրաստանից էլ հյուրեր ունեինք: Վլադիմիրը մասնակցեց ու տեղ զբաղեցրեց. այնքան հետաքրքիր էր, նկարել էր կտրված ծառեր ու արցունքներ կոճղերին, կարծես ծառը լացում էր: Կազմակերպիչները օրացույց լույս ընծայեցին, Վլադիմիրի նկարն էլ էր տեղ գտել: Բանակ գնաց մեծ ոգեւորությամբՀանդիպման օրերին, երբ սպասում էինք Վլադիմիրին, հեռվից թեպետ ոչինչ չէինք տեսնում, բայց անմիջապես իմանում էինք, որ Վլադիմիրն է մոտենում: Նա միշտ մի 10-15 ընկերների հետ էր գալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է տիկին Գայանեն:

Նա վստահ է՝ թե՛ Վլադիմիրը, թե ՛ մյուս հերոսներն իրենց սխրանքով շատ բան փոխեցին հայ ժողովրդի մեջ, նրանց շնորհիվ հայրենիքը վերարժեւորվեց. «Տեսնում եմ, որ բոլորի մեջ  ավելի արմատացել է հայրենիքի, զինվորների հետ կապը, մեր շրջապատում նույնիսկ այն մարդիկ, ովքեր մի ժամանակ մտածում էին՝ ինչ հայրենիք, որտեղ հաց կա,  այնտեղ պետք է ապրեն, այժմ այլ կերպ են մտածում»:

Իջեւանցի Գարիկ Ղալումյանը Վլադիմիրի ծառայակից ընկերն է: Տանկիստ ընկերները միմյանց ճանաչել են դեռեւս Արմավիրի տանկային զորամասում ծառայելու ժամանակներից: «Որ ասում են՝ մարդ մատների վրա հաշված ընկերներ ունի, դա մեր մասին էր. իմ լավ ու բարի ընկեր Վլադիմիրը: Նրան բոլորն էին շատ սիրում, մեր ճաշարանի պետը կին էր, իր որդու պես  Վլադիմիրին սիրում էր: Ամեն ինչում միասին էինք, միշտ իրար օգնում  էինք: Նա դժվարություններին հանգիստ էր վերաբերվում՝ դրանք անցողիկ բաներ էին: Արմավիրում ծառայեցինք, հետո երկուսով գնացինք Ղարաբաղ, Վլադիմիրը՝ Ֆիզուլի, ես՝ Խոջալու»:

Գարիկն ասում է, որ ապրիլյան պատերազմն իր մեջ նույնպես շատ բան է փոխել, այսօր նա ավելի պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում կանգնել զինվորների կողքին. «Մենք մինչեւ վերջ էլ կանգնած ենք եղել հայրենիքի, պետության համար, պետությունն էլ պիտի հիշի»:

321-րդ տանկի անձնակազմը՝ հերոսներ Բենիամին Եղոյանը, Տիգրան Աբգարյանը եւ Վլադիմիր Ալիխանյանը, երկու օր շարունակ հերոսաբար պայքարել են հակառակորդի դեմ՝ ոչնչացնելով  3 տանկ, 1 ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա-հեղ.) եւ մեծաթիվ գրոհայինների, տապալել են նրանց դրոշը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search