Վրաստանի բնակիչ Իրինա Բարբակաձեն երկրի խորհրդարանին առաջարկել է կանանց համար զինվորական ծառայությունը պարտադիր դարձնել:
Վրաստանում առաջարկել են կանանց բանակ զորակոչել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիա»–ն։
Օրենսդրական հմապատասխան նախաձեռնությունն արդեն ներկայացվել է խորհրդարան և պաշտոնապես գրանցվել է հունվարի 30-ին։
Բարբակաձեն իր օրինագիծը կազմել է՝ հիմնվելով «Գենդերային հավասարության» օրենքի հիմնական սկզբունքների և դրույթների վրա։ Կնոջ կարծիքով պետք է ձևավորվի «զինծառայողուհի» հասկացությունւ, իսկ ժամկետային զինվորական ծառայությունը պետք է պարտադիր լինի նաև կանանց համար։
Օրինագծի նպատակն է ամրացնել վրացական բանակը, պաշտպանունակությունը, վերադարձնել տարածքներն ու միավորել երկիրը։
Վրստանում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18-27 տարեկան տղամարդիկ: Կանայք նույնպես ըստ ցանկության ունեն բանակում ծառայելու իրավունք: