Ամերիկացիների կողմից Իրանի Կենտրոնական բանկի՝ արգելանքի տակ դրված գույքի բռնագրավման առիթով ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցը գրանցվել է Հաագայի միջազգային դատարանում:
Հաագայի դատարանը գրանցել է ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով իրավական հարցերով Իրանի փոխնախագահ Մաջիդ Անսարիին:
«Բարեբախտաբար՝ մի շարք դեպքերում մենք կարողացել ենք հաջողության հասնել: Մեզ հաջողվել է Հաագայի միջազգային դատարանում գրանցել մեր հայցը՝ կապված ամերիկացիների կողմից Իրանի Կենտրոնական բանկի՝ արգելանքի տակ դրված գույքի բռնագրավման հետ»,- հայտարարել է Անսարին:
«Մեզ համար դա կարեւոր քայլ է, քանի որ հայցի գրանցումը նշանակում է, որ այն ընդունվել է դատարանի կողմից՝ դատաքննություն անցկացնելու համար»,- հավելել է նա: