Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը փետրվարի 9-ին հեռախոսազրույց կունենա Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
ԱՄՆ փոխնախագահը հեռախոսազրույց կունենա Թուրքիայի վարչապետի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կեսօրին նախատեսվող հեռախոսազրույցն առաջինն է Փենսի և Յըլդըրըմի միջև:
Փետրվարի 7-ին կայացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հեռախոսազրույցը Թուրքիայի գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: