Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է РИА Новости-ն:
Նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում ճգնաժամի և ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հետ կապված որոշ մանրամասներ:
Փետրվարի 9-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինված ուժերի վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 5 թուրք զինվոր: «Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը հասել է 62-ի: